Զախարովան չի մեկնաբանել Բլինքենի խոսքերը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին![]() 23 մարտի 2023 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությանը, ասել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարԷնթոնի Բլինքենի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն չունի: Զախարովան կարծում է, որ Արևմուտքի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը ինչ-որ կերպ չի դրսևորվում, հայտնում է Sputnik Արմենիան։ «Չէ՞ որ դա պետք է ինչ-որ դրսևորում ունենա, իսկ մենք պետք է տեսնենք այն հաջողությունները, որոնք բխել են նրանց գործողություններից։ Այստեղ պարզապես չկա նման բան։ Փաստերն ինչ-որ կերպ չեն խոսում նրանց կառուցողական դերի մասին։ Այդ հարցին մենք այսպես ենք վերաբերվում»,– ասել է նա։ Ըստ Զախարովայի՝ երբ Արևմուտքը հայտնվեց կարգավորման հարցում, անմիջապես խնդիրներ ի հայտ եկան: «Անընդհատ հարցնում են ինչպես եք գնահատում Արևմուտքի ներգրավվածությունը կարգավորման հարցում։ Երբ Արևմուտքը հայտնվեց կարգավորման հարցում, անմիջապես ի հայտ եկան լայնածավալ խնդիրներ։ Արևմուտքի խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում մենք տեսնում ենք այլ մտադրություններ»,–ասել է նա։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Այդ մասին նա ասել է Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում իր ելույթի ժամանակ։ «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»,-ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |