Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական սահմանի բացման հարցը չի հանվել օրակարգից22 ապրիլի 2009 - 23:24 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացման հարցը հանված չէ օրակարգից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Պրահայում: Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացման հարցը տարածաշրջանում Թուրքիայի վարած խաղաղության քաղաքականության մի մասն է: «Հարավային Կովկասի տարածաշրջանում, աբխազական եւ հարավօսական խնդիրների հետ մեկտեղ, կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Թուրքիան մի կողմից բանակցություններ է վարում Հայաստանի հետ, մյուս կողմից` ջանում է օգնել խնդիրների լուծմանը տարածաշրջանի մյուս պետությունների միջեւ: Սա տարածաշրջանում ընթացող ընդհանուր գործընթաց է, որի նպատակն է ապահովել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կոնկրետ արդյունքների կհասնի ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: «Եվրոպայի համար եւս այս խնդիրը լուծելու հազվադեպ հնարավորություն է ստեղծվում, որը չի կարելի բաց թողնել: Մենք հավատում ենք, որ այս խնդիրն ելք ունի եւ այժմ իրական հնարավորություններ կա նրա լուծման համար»,-ասել է Բաբաջանը, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |