Քաղաքապետարան․ Կասկադի հարակից տարածքում հատվում են անկենսունակ ծառերը23 մարտի 2023 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը, արձագանքելով Երևանի կենտրոնում ծառերի հատման առնչությամբ հանրության դժգոհություններին, հայտնել է, որ Կասկադի հարակից տարածքում հատվում են անկենսունակ ծառերը։ Նշվում է, որ հատված ծառերը փոխարինվելու են «առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով»։ «Հաշվի առնելով Երևանում մեկնարկած ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Կասկադի տարածքում է՝ հետևելու գործընթացին և պատասխանելու քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին: Մարտի 23-ից մեկնարկել է երկար սպասված` կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով»,-ասվում է գրառման մեջ։ Սակայն հանրության շրջանում և սոցցանցերում մեծ դժգոհություն է բարձրացել, քանի որ հատվել են հաստաբուն ծառեր։ Օգտատերերից շատերը նշում են, որ հատված ծառերն արդեն բողբոջել էին։ Տնկվելու են 5 տարեկան տնկիներ։ Հատումներ են եղել նաև Սայաթ Նովայի և Կոմիտասի պողոտաներում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |