Միրզոյանը` Ուկրաինայում պատերազմի մասին․ Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը պետք է պահպանվի բոլորի կողմից24 մարտի 2023 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եգիպտական առաջատար AlQahera News լրատվամիջոցին տված հարցազրույցում, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանը Հայաստանի վրա, ասել է, որ որոշակի կանոններ, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պետք է պահպանվեն բոլորի կողմից։ «Ուկրաինայում տիրող իրավիճակը հստակորեն ի ցույց է դնում Եվրոպայում անվտանգության ճարտարապետության թուլացումը: Եվ ես կարծում եմ, որ առաջին անգամ դա պարզ դարձավ 2020 թվականին, երբ շատերն անտարբերության մատնեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու փաստը, որով փորձ էր արվում հակամարտությունը լուծել ուժի միջոցով։ Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերսվում է ամբողջ աշխարհը։ Ավելին, 2022թ. փետրվարից, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, Ադրբեջանը հաճախակի ուժ է կիրառում։ Դրա ամենավառ օրինակը նախորդ տարվա սեպտեմբերին էր, երբ Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և գրավելով ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ: Ես կարծում եմ, որ որոշակի կանոններ, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պետք է պահպանվեն բոլորի կողմից»,-ասել է նա։ Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ 2022-ի փետրվարի 24-ին։ Ուկրաինան մեծաքանակ զենք, ռազմատեխնիկա և այլ օժանդակություն է ստանում արևմտյան երկրներից։ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |