Մարուքյան․ ԼՂ-ն չի կարող համեմատվել Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ![]() 24 մարտի 2023 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համեմատություններին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղը ոչ իր իրավական, ոչ էլ քաղաքական պատմությամբ չի կարող համեմատվել Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ սատարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշմանը, որ ԼՂ բնակիչների անվտանգության և իրավունքների հարցերը պետք է լուծվեն ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ հիշատակելով Դոնբասն ու «Մինսկի համաձայնությունները», որոնք առնչվում են Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչների իրավունքներին՝ լեզուն, մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորության իրավունքներին։ «Իր իրավական և քաղաքական պատմությամբ Լեռնային Ղարաբաղը չի կարող համեմատվել ոչ Դոնեցկի, ոչ Լուգանսկի, ոչ էլ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ միշտ եղել է ինքնավար, իսկ վերջին 30 տարում՝ ինքնահռչակ անկախ պետություն։ Ավելին` ղարաբաղյան հակամարտությունը նախորդել է ԽՍՀՄ փլուզմանը՝ ի տարբերություն թվարկվածների»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |