ՀՀ 10 բանկ՝ Forbes-ի՝ որոշ հետխորհրդային երկրների հուսալի բանկերի վարկանիշում

ՀՀ 10 բանկ՝ Forbes-ի՝ որոշ հետխորհրդային երկրների հուսալի բանկերի վարկանիշում

PanARMENIAN.Net - Forbes-ը ներկայացրել է 2023թ․ որոշ հետխորհրդային երկրների հուսալի բանկերի վարկանիշը, որտեղ ՀՀ 10 բանկ է ընդգրկված։

Վարկանիշում ընդգրկված է 50 բանկ։ 16-րդ տեղում Արդշինբանկն է, 18-ը՝ Ամերիաբանկը, 22-րդը՝ Ինեկոբանկը, 25-րդը՝ Հայէկոնոմբանկը, 29-ը՝ ԱԿԲԱ բանկը, 35-րդը՝ Կոնվերսբանկը, 40-րդը՝ Հայբիզնեսբանկը, 41-րդը՝ Արմսվիսբանկը, 42-րդը՝ Արարատբանկը, 43-րդը՝ Էվոկաբանկը։

2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում գործում է 18 առևտրային բանկ։ ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալը 2022-ին կազմել է 1․3 տրլն դրամ՝ գրանցելով 38․8% աճ։

Բելառուսի, ՌԴ և Ուկրաինայի բանկերը ներկայացված չեն։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---