Վարդան Մինասյանը կգլխավորի վրացական «Թելավի» ակումբը

Վարդան Մինասյանը կգլխավորի վրացական «Թելավի» ակումբը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը կգլխավորի վրացական «Թելավի» ակումբը։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Մինասյանի մարզչական շտաբում են ընդգրկվել նաև Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը, հայտնում է Aysor.am-ը։

Մինասյանի գլխավորությամբ առաջին խաղը վրացական թիմը կանցկացնի ապրիլի 1-ին Քութայիսիի «Տորպեդոյի» հետ։

Մինչիև 2021թ․ Վարդան Մինասյանը ղազախական «Տարազի» գլխավոր մարզիչն էր։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---