Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ-ն հրապարակել է որոշումը24 մարտի 2023 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։ Բարձր դատարանը որոշել է, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, հայտնում է Factor.am-ը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 2022-ի տարեվերջին այս հարցով Սահմանադրական դատարան էր դիմել Կառավարությունը։ Կանոնադրության ճանաչման հարցին անդրադարձը, ըստ գործադիրի, պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։ Կանոնադրությունը ստորագրվել է 1998 թվականին, սակայն ՀՀ-ն առ այսօր չէր վավերացրել, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին համաձայնագրի պարտավորությունները հակասող էր ճանաչել ՀՀ այդ պահին գործող սահմանադրության մի քանի դրույթին։ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, որոշել էր, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 91 և 92 հոդվածներին: Ըստ 2004 թվականին գործող ՀՀ սահմանադրության՝ 91-րդ հոդվածի՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ։ 92-րդ հոդվածով էլ սահմանվում էր, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն են առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը: Ուշագրավ Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու ՌԴ ԱԳՆ–ում կարծում են՝ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ երաշախավորն է Նշվել է, որ Արևմուտքը փոխարենը ոչինչ չի առաջարկում Բաքուն պարզաբանել է` ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը |