Փոխքաղաքապետ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Փոխքաղաքապետ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան։ Այդ մասին ասել է Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մենք բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, սակայն դեռ մակագրում չկա»,–ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով` երկու անգամ միջնորդություն են ներկայացրել, որպեսզի առերես հարցաքննություններ անցկացվեն Սիմոնյանի դեմ ցուցմունք տված մարդկանց հետ, սակայն անօգուտ։

«Օրենքը հստակ ամրագրում է, որ երբ մեղադրյալի և այլ անձանց ցուցմունքներում լինում են հստակ հակասություններ, տեղի են ունենում առերես հարցաքննություններ»,– ասել է փաստաբանը։

Նա ընդգծել է, որ եթե առերես հարցաքննություններ չլինեն, դա իրենց թույլ կտա ողջամտորեն ենթադրել, որ նման մարդիկ ուղղակի չկան։

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել են առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---