Պատելը՝ Փաշինյանի գրառման մասին․ ԱՄՆ-ն բարձր է գնահատում այդ ուղերձը![]() 24 մարտի 2023 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Twitter-յան գրառմանը, նշել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում այդ ուղերձը։ Պատելը նաև կիսվել է Փաշինյանի գրառմամբ: «Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի՛ լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս տարբերակին»,-ասվում է Փաշինյանի գրառման մեջ։ Պատելը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվորեն մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցություններին աջակցելու գործին։ «Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը։ Մենք շատ բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի վերաբերյալ»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |