Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 25-26-ը, 27-ի գիշերը, 28-29-ն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-29-ը սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերում, Արցախում օդի ջերմաստիճանը կհասնի +22․․․+23-ի։

Երևանում մարտի 25-ին հնարավոր է, 26-27-ը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին մարտի 25-ին սպասվում է +21 աստիճան, մարտի 26-ին՝ +20։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---