Մարտի 25-ին Երևանի մետրոն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Մարտի 25-ին Երևանի մետրոն աշխատելու է արտակարգ ռեժիմով

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Դա պայմանավորված է ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա խաղով։

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային որոշակի փոփոխություններ:

Այսպիսով, միայն մարտի 25-ին մետրոյի աշխատանքը կավարտվի ժամը 00:00-ին:

Մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Երևանում կկայանա ՈւԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---