Ջորկաեֆ եղբայրները Երևանում են` աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին![]() 25 մարտի 2023 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը եղբոր հետ ժամանել է Հայաստան, որպեսզի ներկա գտնվի Թուրքիայի հետ մարտի 25-ին կայանալիք խաղին, հայտնում է Sputnik Արմենիան։ Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը, Instagram-ի stories բաժնում լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից և գրառում արել։ «Մեկնում ենք Երևան՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին»,–գրել է նա։ Ավելի ուշ Ջորկաեֆը տեսանյութ է հրապարակել նաև Հանրապետության հրապարակից` փաստելով, որ իրենք արդեն Երևանում են։ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան- Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին` ժամը 21:00-ին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |