Թուրքիայում 4.7 մագնիտուդով երկրաշարժն է եղել

Թուրքիայում 4.7 մագնիտուդով երկրաշարժն է եղել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգի տարածքում 4.7 մագնիտուդով երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 80,000-ից ավելի բնակչություն ունեցող Էլբիստան քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք։

Փետրվարի 6–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին զոհ է գնացել մոտ 50,000 մարդ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---