Սարսանգի ՀԷԿ-ը գերծանրաբեռնված է․ Ջրամբարում ջրի մակարդակը մոտ է կրիտիկական նիշին

Սարսանգի ՀԷԿ-ը գերծանրաբեռնված է․ Ջրամբարում ջրի մակարդակը մոտ է կրիտիկական նիշին

PanARMENIAN.Net - Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ՀԷԿ-ը հունվարի 9-ից գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: Սարսանգի ջրամբարում ջուրն անշեղորեն նվազում է՝ մոտենալով կրիտիկական նիշին, հայտնում է տեղի Հանրային հեռուստատեսությունը։

Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիա մատակարարող միակ հոսանքագծի վնասումից հետո և էներգետիկ ճգնաժամի պայմաններում Արցախը ստիպված էր ապավինել բացառապես ներքին ռեսուրսներին:

Ավելի վաղ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով ադրբեջանցիների շրջափակման պատճառով ԱՀ-ում ստեղծված էներգետիկ ճգնաժամի և Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսներին, նշել է, որ ադրբեջանցիները պետք է հասկանան, որ իրենց իշխանությունների և ինքնակոչ կեղծ ակտիվիստների շնորհիվ այս տարի ոռոգման ջուր չեն ունենա։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---