Նորավանում ու Հացավանում հաղթել է ՀՀԿ-ն27 մարտի 2023 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով Նորավանում ու Հացավանում հաղթել է ՀՀԿ-ն։ ԿԸՀ-ն հրապարակել է մարտի 26-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Նորավանի 311 ընտրողից մասնակցել է 192-ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 101 քվե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 76, գրում է «Առավոտը»։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 15 քվե։ Հացավանում 193 ընտրողից մասնակցել է 123 ընտրող։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 85, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 37, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 1։ Հացավանը ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող Ջիվան Մարգարյանի հայրենի գյուղն է։ Ընդհանուր առմամբ, սակայն, այս պահին նախնական տվյալներով հաղթում է կառավարող ուժը։ Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11,356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15,918 անձանցից 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21,226 անձ։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |