«Հերացի» վերլուծական. ՀՀ-ում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սննդի հետևանքով27 մարտի 2023 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ԵՊԲՀ ռեկոտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ բացի սննդի բավարար քանակությունից, կառուցվածքից և ճիշտ սննդակարգից, կարևոր նշանակություն ունի նաև սննդի անվտանգությունը, տեղեկացրել է, որ «Հերացի» վերլուծականն ամփոփել է սննդի անվտանգության վերաբերյալ առկա տեղեկատվություն: Նշվում է, որ հայաստանյան ցուցանիշները համապատասխանում են միջազգային տվյալներին և էապես չեն տարբերվում՝ Հայաստանում ևս յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով։ Նշվում է նաև, որ ՀՀ-ում ամեն տարի արձանագրվում է մոտ 9000 աղիքային վարակի դեպք, որոնք հաճախ պայմանավորված են անորակ սննդի և ձեռքերի հիգիենայի կանոնների խախտումով: Համաձայն միջազգային տվյալների, մոտ 600 միլիոն մարդ (աշխարհում 10 մարդուց գրեթե 1-ը) հիվանդանում է աղտոտված սնունդ ուտելու հետևանքով, և 420,000-ը մահանում են ամեն տարի, ինչը հանգեցնում է առողջ կյանքի 33 միլիոն տարիների կորստի: Նշվում է, որ մինչև 5 տարեկան երեխաները կրում են վտանգավոր սննդամթերքով պայմանավորված հիվանդությունների բեռի 40%-ը, որի հետևանքով ամբողջ աշխարհուն տարեկան արձանագրվում է 125,000 մահ: Սննդամթերքով փոխանցվող հիվանդությունները խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ծանրաբեռնելով առողջապահական համակարգերը և վնասելով ազգային տնտեսություններին, զբոսաշրջությանը և առևտրին։ «Այսպես, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, անապահով սննդի հետևանքով տարեկան կորցվում է 110 միլիարդ դոլար արտադրողականության և բժշկական ծախսերի պատճառով: Սննդի անվտանգության հարցն արդիական է նաև Հայաստանի համար, զգալի թիվ են կազմում աղիքային վարակների ցուցանիշները, ինչպես նաև քաղաքացիների կողմից սննդային թունավորումների մասին հաղորդումները: Մասնավորապես, 2018-2022թթ. տարեկան միջինում գրանցվել է այլ սալմոնելոզային վարակների մոտ 582 դեպք, այլ մանրէային աղիքային վարակների 2621 դեպք, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 5011 դեպք»,-ասվում է գրառման մեջ: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. գրանցված դեպքերն ունեն հետևյալ թվային տեսքը. այլ սալմոնելոզային վարակ՝ 652 դեպք, որից 323-ը կազմել են 0-6 տարեկան երեխաները, այլ մանրէային աղիքային վարակների 2730 դեպք, որից 1597-ը 0-6 տարեկան երեխաներ, ճշտված այլ աղիքային վարակների 794 դեպք, որի գերակշիռ մասը՝ 615-ը եղել են 0-6 տարեկան երեխաները, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 5527 դեպք, որից 2678-ը 0-6 տարեկան երեխաներն են: 2022թ. արձանագրվել է մանրէային սննդային թունավորման 43 դեպք: «ՏՏ-ների հարցումների տվյալները վկայում են, որ սննդային թունավորում մի քանի տարին մեկ անգամ ունեցել են հարցվածների 6.6%-ը, տարին մեկ կամ երկու անգամ՝ 3.4%-ը և երբեք չեն ունեցել՝ 89.2%-ը»,-ասվում է գրառման մեջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |