ՏԱՍՍ․ ՌԴ-ն անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու ՀՀ մտադրությունը

ՏԱՍՍ․ ՌԴ-ն անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու ՀՀ մտադրությունը

PanARMENIAN.Net - ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրի վրա հղումով, հայտարարել է, որ Մոսկվան միանգամայն անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը՝ ՌԴ ղեկավարի դեմ իրավաբանական ուժ չունեցող «օրդերների» ընդունման ֆոնին։

Աղբյուրն ասել է նաև, որ հայկական կողմը զգուշացվել է Երևանի նման քայլի «չափազանց վտանգավոր» հետևանքների մասին երկկողմ հարաբերությունների համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Մարտի 24-ին ՀՀ ՍԴ-ն որոշում է հրապարակել, որի համաձայն Հռոմի ստատուտում շարադրված պարտավորությունները ճանաչվել են համապատասխանող երկրի հիմնական օրենքին։ Որոշումը վերջնական է և ուժի է մեջ մտել հրապարակման պահից։

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։

Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 1998-ին՝ Հռոմի ստատուտի հիման վրա։ Այն չի հանդիսանում ՄԱԿ-ի մաս և հաշվետու է այն երկրներին, որոնք վավերացրել են ստատուտը։ ՌԴ-ն ստորագրել է փաստաթուղթը, սակայն չի վավերացրել, ԱՄՆ-ն ստորագրել է, հետո է հետ է կանչել ստորագրությունը, Չինաստանը չի ստորագրել։ 2016-ին կարգադրություն է ստորագրել, որով ՌԴ-ն չի դառնա Միջազգային քրեական դատարանի անդամ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---