ԱԺ ընդդիմադիրները ՄԻՊ պաշտոնում կառաջադրեն Էդգար Ղազարյանին![]() 28 մարտի 2023 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար և Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի թեկնածությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «Այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք առնչվում են բացառապես Էդգար Ղազարյանին։ Իսկ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել»,- ասվում է հայտարարությունում։ Ավելի վաղ մամուլում հրապարակումներ եղան, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրելու է Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |