Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը![]() 28 մարտի 2023 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Այդ մասին նա ասել է Հակակոռուպցիոն դատարանում՝ պատասխանելով նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանի հարցին։ «Բացարձակապես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքը… Մի կերպար կա, որը նստած է ԱՄՆ-ում, վարկաբեկում է բոլորին այս երկրում։ Դա Վարդան Ղուկասյան երևույթն է, որը նախկինում եղել է մեր աշխատողը, որին վռնդել եմ արվամոլության համար իր աշխատասենյակում։ Նրա արած հայտարարությունների քողի վրա հարուցվել է այս քրեական գործը»,- ասել է Գասպարյանը, հայտնում է Panorama.am-ը։ Նա ասել է, որ չի մեղադրում գործ հարուցողներին, քանի որ նման հայտարարություններ անող անձը սպառնում է, որ եթե դա չանեն, ապա կմտնի նրանց ընտանիքներ։ «Սա դրա արդյունքն է։ Չեմ ընդունում մեղադրանքը»,-ասել է նա։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Ըստ կոմիտեի, արդյունքում Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք։ Այդ կերպ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2,116,040,804 ՀՀ դրամի գույք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |