Ալիև․ Բավականին շահեկան դիրքեր ունենք ՀՀ հետ սահմանի ուղղությամբ![]() 28 մարտի 2023 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինի շրջանում իր կողմից նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակված Մասիմ Մամեդովի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանը բավականին շահեկան դիրքեր ունի ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ։ «Այսօր շատ շահեկան դիրքեր ունենք ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ, ամրապնդվում ենք այդ դիրքերում և այդ դիրքերում մնալու ենք։ Իհարկե, Լաչինի շրջանի անվտանգության ապահովման ուղղությամբ այլ քայլեր ևս ձեռնարկվում են և այդ միջոցները թույլ կտան այնտեղ վերադարձող մեր հայրենակիցներին ապրել հարմարավետ ու անվտանգ»,- ասել է Ալիևը, հայտնում է Haqqin.az-ը։ Նա նշել է, որ Հայաստանի հետ սահմանի երկայնքով բոլոր ամրաշինական և ինժեներական աշխատանքները, կարելի է ասել, ավարտական փուլում են։ «Աննախադեպ ճանապարհաշինություն է իրականացվել Լաչինի և Քելբաջարի շրջաններում՝ հարյուրավոր կիլոմետրեր են կառուցվել, այդ թվում՝ դեպի մարտական դիրքեր»,- ասել է Ալիևը։ Մի քանի օր առաջ Ալիևը օկուպացված Թալիշում հայտարարել էր, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։ Ալիևը նաև ասել էր, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի»։ «Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |