Amnesty International-ը՝ ՀՀ մասին․ Արտահայտման ազատության սահմանափակում, իրավապահների չափից շատ ուժի կիրառում, բնապահպանական անկում![]() 29 մարտի 2023 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։ Հայաստանի մասով զեկույցը փաստում է, որ ոչ մի առաջընթաց չի գրանցվել 2020 թվականի հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո կատարված պատերազմական և այլ հանցագործությունների հետաքննության հարցում՝ համաձայն միջազգային իրավունքի, գրում է «Ազատությունը»։ Սեղմ շարադրանքով զեկույցում նշված են Հայաստանի վերաբերյալ հիմնական արձանագրումները. իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում, սահմանափակվել է արտահայտման ազատությունը՝ հարյուրավոր անձինք քրեական հետապնդման են ենթարկվել պաշտոնյաներին ենթադրաբար վիրավորելու համար։ Համացանցում խոսքի ազատության մասով նշված է, որ հուլիսի 4-ին գլխավոր դատախազի կողմից առաջարկված նոր փոփոխությունները կառավարությանը լիազորություններ են տալիս առանց նախնական դատական քննության արգելափակելու վնասակար համարվող առցանց բովանդակությունը, ինչը մտահոգություններ է առաջացրել համացանցում խոսքի ազատության հանդեպ կառավարության անընդհատ աճող գրաքննության վերաբերյալ։ Շրջակա միջավայրի պաշտպանության ենթաբաժինը զեկույցը վերնագրել է «բնապահպանական անկում», փաստելով, որ հունիսի 18-ին խորհրդարանը փոփոխություններ է կատարել հանքարդյունաբերության օրենսդրությունում, ինչը հեշտացնում է շրջանցել հանրային դիմադրությունն ու բնապահպան մտահոգությունները՝ թույլ տալով հանքարդյունաբերության ծրագրերի իրականացում, չնայած բողոքի ցույցերին։ Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքերով խտրականության դեմ պայքարի օրենքները մնացել են անբավարար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |