Ծանրամարտի ԵԱ տոմսերն արդեն վաճառքում են29 մարտի 2023 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Տոմսերի արժեքը 1000-ից մինչև 10,000 դրամ է, իսկ ապրիլի 23-ի համար՝ 4000-18,000 դրամ: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցի մոտ 40 երկրից 500-ից ավելի մարզիկ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին․ 5 մարզիկ է հայտագրվել։ Նրանց անունները հրապարակվել են Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքում՝ երկրների մասնակցության վերջնական ցուցակում։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |