ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող հայերին

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ Բաքվում գերության մեջ պահվող հայերին այցելել են փետրվարի վերջին, մարտի սկզբին։ Այս մասին հայտնել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Գերիները հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ, նամակներ ու տեսագրված հաղորդագրություններ փոխանակել։

Ադրբեջանական կողմը հաստատել է 33 գերության մեջ պահվող անձի մասին տեղեկությունները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---