Վալերիկ Մովսեսյանը բրոնզ է նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում![]() 30 մարտի 2023 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Վալերիկ Մովսեսյանը 89 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ է նվաճել։ Երկամարտում նա 306 (140+166) կգ արդյունք է ցույց տվել, հայտնում է «Առավոտը»։ Վալերիկ Մովսեսյանը մինչ այդ նաև մեկ փոքր բրոնզի էր արժանացել պոկում վարժությունում: Մարտի 30-ին պայքարի մեջ ներգրավվելու են 76 կգ քաշային Աննա Ամրոյանը և 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը: ՀՀ-ն ներկայացնող ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել: Նա չեմպիոն է հռչակվել երկամարտի արդյունքում՝ պոկելով 128 կգ և հրելով 147 կգ (երկամարտի 275 կգ արդյունքով)։ Ալբանիայում մարտի 25-ին մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կավարտվի ապրիլի 1-ին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |