ՀՀ պետդրոշին ներկայացվող պահանջները կխստացվեն30 մարտի 2023 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետական դրոշին ներկայացվող պահանջները կխստացվեն՝ ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջ կսահմանվի։ Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծերին: Կհստակեցվի ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև կառանձնացվի ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը: Նշված վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվում է ՀՀ ոստիկանությանը: Ներկայացնելով նախագիծը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել է, որ հիմնական նպատակն է այնպես անել, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում: «Այսօրվա գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված: Ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2․5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Միևնույն ժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում անցած տարի կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար. տուգանքի նշանակում՝ 30-ից 50 հազար դրամի չափով: Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են միայն շենքերի վրա բարձրացված դրոշներին, օրինակ՝ Հանրապետության նախագահի նստավայրի, կառավարության, դատարանների, մարզական, մշակութային կազմակերպությունների և այլ օրենքով սահմանված շենքերի վրա»,-ասել է նախարարը: Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ այլ վայրերում տեղադրված դրոշներին, կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա ստացվում է, որ այդ դեպքում դրոշին ներկայացվող պահանջները որպես պարտադիր պահանջներ նախատեսված չեն և վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ աշխատանքային օրենսգրքում պետք է փոփոխություններ արվեն, որ, օրինակ, եթե պետական պաշտոնյան երկու անգամ նույն դեպքով վարչական պատասխանատվության է ենթարկվել, պետք է դա հիմք դառնա նրա հետ պայմանագիրը խզելու համար։ «Չի կարելի որևէ տեղ դրոշ տեղադրել և հետո 10 տարով մոռանալ նրա գոյության ու խնամքի մասին»,-ասել է նա: Վարչապետը կարևորել է նաև գործող օրենքի 3-րդ հոդվածի պահանջի ապահովումը, որի համաձայն՝ ՀՀ դրոշը պետք է տեղադրված լինի նաև հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց շենքերի վրա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |