ՀՀ-ում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար

ՀՀ-ում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ: Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:

Գեղարքունիքի մարզում, Վանաձոր, Քաջարան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Հրազդանի և Ծաղկաձորի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---