Վոքիե․ Ֆրանսիան հումանիտար շարասյուն կուղարկի Լաչինի սկզբնամաս ու կպահանջի, որ այն անցնի ու հասնի Արցախ31 մարտի 2023 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջխորհրդի նախագահ Լորան Վոքիեն, որն այս օրերին Հայաստանում է, ասել է, որ Ֆրանսիան հումանիտար շարասյուն կուղարկի Լաչինի միջանցքի սկզբնամաս ու կպահանջի, որ այն անցնի ու հասնի Արցախ։ «Կամ շարասյունը կանցնի ու այդ ժամանակ մենք հույսի փոքր դուռ կբացենք, կամչի անցնի ու դա մեզ առիթ կտա միջազգային ու եվրոպական կազմակերպությունների առաջ ներկայանցելու հարցը, որ խախտվում է միջազգային իրավունքը, ու պետք է գործողությունների դիմել», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Ըստ նրա՝ Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ «Ես ասել եմ՝ ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է իմ շրջանի վրա», - հայտարարել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը։ Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, ըստ Վոքիեի, նորմալ չէ, ու միջազգային հանրության արձագանքը չի համապատասխանում այդտեղ տեղի ունեցածին։ «Ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիևի ռեժիմի դեմ, սա ինձ վրդովվեցնում է», - ասել է ֆրանսիացի պաշտոնյան։ «Միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, վտանգ կա, որ այս ամենի մեջ կմոռացվեն Հայաստանն ու Արցախը։ Ես այստեղ եմ՝ ասելու, որ մենք չենք մոռանում ձեզ, դուք մենակ չեք, թույլ չպետք է տանք, որ լռություն հաստատվի ու անուշադրության մատնվեն միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Լաչինի միջանցքում», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։ Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 1998-ին՝ Հռոմի ստատուտի հիման վրա։ Այն չի հանդիսանում ՄԱԿ-ի մաս և հաշվետու է այն երկրներին, որոնք վավերացրել են ստատուտը։ ՌԴ-ն ստորագրել է փաստաթուղթը, սակայն չի վավերացրել, ԱՄՆ-ն ստորագրել է, հետո է հետ է կանչել ստորագրությունը, Չինաստանը չի ստորագրել։ 2016-ին կարգադրություն է ստորագրել, որով ՌԴ-ն չի դառնա Միջազգային քրեական դատարանի անդամ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |