Fasttoken-ն ընդգրկվել է XT.COM հարթակում՝ սկիզբ դնելով FTN/USDT կրիպտոզույգով գործարքների մեկնարկին Innovation Zone-ում

Fasttoken-ն ընդգրկվել է XT.COM հարթակում՝ սկիզբ դնելով  FTN/USDT կրիպտոզույգով գործարքների մեկնարկին Innovation Zone-ում

PanARMENIAN.Net - Fastex էկոհամակարգի պաշտոնական թվային ակտիվը և Fastex Chain-ի հիմնական արժույթը՝ Fasttoken-ը, պաշտոնապես ընդգրկվել է թվային առաջատար XT.COM հարթակում, որը ներառում է ավելի քան 90 արժույթի տեսակ:

FTN/USDT կրիպտոզույգն այսուհետ հասանելի է փոխանակման հարթակի Innovation Zone բաժնում, որտեղ կայքի այցելուները կկարողանան իրականացնել տարբեր տեսակի գործարքներ՝ օգտագործելով FTN թվային ակտիվը:

FTN-ի ներկայությունն այս հարթակում ընձեռում է հիանալի հնարավորություն ճանաչելի դառնալ առավել լայն լսարանններում:

XT.COM-ը թվային-փոխանակման հարթակ է, որն իր օգտատերերին տրամադրում է անվտանգ, կայուն և վստահելի միջավայր՝ կրիպտոարժույթով գործարքներ իրականացնելիս: Շնորհիվ իր բարձր վարկանիշի և օգտագործման համար հարամարավետ ինտերֆեյսի՝ այն թույլ է տալիս ընդլայնել FTN-ի հնարավորությունների ցանկը՝ առաջարկելով գործարքներ կատարելու բազում նոր տարբերակներ:

XT.COM հարթակում FTN/USDT-ի կրիպտոզույգի մուտքը թույլ կտա հեշտությամբ գնել և վաճառել FTN՝ շնորհիվ գործարքների արագության և սահմանված ցածր վճարների: Այս հարթակում մեր ներկայությունը ևս մեկ կարևոր քայլ է դեպքի բլոկչեյն տեխնոլոգիաների ապագա և նոր ու խոստումնալից ճանապարհի սկիզբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---