ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ օգնելու ՀՀ-ին

ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ օգնելու ՀՀ-ին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը մշտապես պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու շահերից ելնելով։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

«Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն գործուղելու և աջակցության այլ միջոցներ ցուցաբերելու մշտական պատրաստականություն ունի»,-ասել է նա լրագրողներին կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Շուվալովի, օգնության միջոցներն արդեն իսկ շարադրված են մշակման փուլում գտնվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ իրավիճակը ՀՀ-Ադրբեջան սահմանին կարող է լրջորեն ապակայունանալ։ Այդ մասին նա ասել է ՀԱՊԿ քարտուղարությունում՝ ամփոփելով կազմակերպության շտաբում ընդլայնված խորհրդակցության արդյունքները։ Տասմագամբետովը նշել է, որ լարվածությունը ՀՀ և Ադրբեջանի միջև պահպանվում է որպես «բազմամյա հակասությունների հետևանք»։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---