Երևանի ավագանին արտահերթ նիuտ կգումարի 1 ապրիլի 2023 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանին ապրիլի 4-ին արտահերթ նիuտ կգումարի։ Օրակարգի միակ հարցը՝ գույքի նվիրատվության մասին, վերաբերում է նոր ավտոբուսների օտարմանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ավտոբուսներն անհատույց կօտարվեն (նվիրել) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Նախագծով առաջարկվում է 6․6 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 150 հատ Zhongtong bus մակնիշի ավտոբուսները և 12․3 մլրդ դրամ արժեքով թվով 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության մարտի 16-ի նիստում հայտարարել էր, որ Հայաստան ներկրված նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան մոտ 1 ամսից։ Նա ներողություն էր խնդրել երևանցիներից ուշացման համար, քանի որ փոխադրամիջոցների մեկնարկը նախատեսված էր մարտի 1-ին։ Նա նշել էր, որ ինչպես չինական արտադրության 150 Zhongtong, այնպես էլ եվրոպական 87 MAN ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան և մաքսազերծման գործընթացի ավարտից հետո տեսանելի կլինեն քաղաքի փողոցներում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |