«Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ-ին՝ կասեցնելու կաթնամթերքի արտահանումը ՌԴ 1 ապրիլի 2023 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ-ին՝ խնդրելով կասեցնել կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 31-ին բանակցություններ են եղել երկու երկրի անասնաբուժական ծառայությունների միջև, որոնց ընթացքում քննարկվել են մարտի 20-24-ը ՀՀ կաթնամթերք արտադրող ձեռնարկություններում անցկացված տեսչական այցերի արդյունքները։ «Խորհրդակցության ընթացքում հարց է բարձրացվել, որ հայկական անասնաբուժական ծառայությունները չեն կարողանում երաշխավորել ռուսաստանցի սպառողների համար արտադրվող կաթնամթերքի անվտանգությունը։ Հաշվի առնելով տեսչության անբավարար, ինչպես նաև բանակցությունների արդյունքները՝ «Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով ապրիլի 5-ից կասեցնել ՌԴ արտահանման համար կաթնամթերքի հավաստագրումը երկրի բոլոր ձեռնարկություններից»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ մատակարարումների վերսկսումը կքննարկվի լրացուցիչ՝ ըստ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի աշխատանքի արդյունքների։ Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, արձագանքելով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման սահմանափակման հարցի քննարկմանը, ասել էր, որ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ Հայաստանից գնացող կաթնային արտադրանքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել։ Նշվում է, որ, ըստ հայկական կողմից ստացված տեղեկատվության, ՀՀ կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններն Իրանում արտադրված հումք են օգտագործում, որի մասով «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կրառում։ ՍԱՏՄ-ն իր հերթին նշել էր, որ մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանից հումքի ներմուծման, Հայաստանում դրա օգտագործման և Ռուսաստան արտահանման շղթային։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |