Ներկայացվել է առաջին քլաբ հաուսը Հայաստանում` Parajanov Club House 1 ապրիլի 2023 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Միջազգային կառուցապատող Rutsog Invest-ը ներկայացրել է իր նոր նախագիծը Հայաստանում. Երևանի կենտրոնում կկառուցվի երկրում առաջին քլաբ հաուսը Parajanov Club House-ը։ Պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել մարտի 31-ին DVIN Seven Visions հյուրանոցում, միջոցառման հատուկ հյուրն էր Միխայիլ Գալուստյանը։ Rutsog Invest-ը խոշոր կառուցապատող է, որը մասնագիտացած է պրեմիում դասի շքեղ բնակելի և կոմերցիոն տարածքների, ինչպես նաև 5-աստղանի հյուրանոցների կառուցման ոլորտում։ Մոսկվայի St.Regis Moscow Nikolskaya հյուրանոցը և Նիկոլսկայա Պլազան՝ տեղակայված Կրեմլի հարևանությամբ, Օլիմպիկ Պլազան, բնակելի համալիր Եռոպկինսկի՝ Քրիստոս Փրկիչ տաճարի հարևանությամբ, միջազգային պրոյեկտներ ԱՄՆ-ում, Ասիայում և Եվրոպայում, թույլ են տվել համաշխարհային փորձը կիրառել Հայաստանում Parajanov Club House-ի ճարտարապետության և շինարարության մեջ։
Հրազդանի կիրճին նայող պրեմիում դասի նախագիծը կառուցվում է Պարոնյան 15/5 հասցեում և թույլ կտա ապագա բնակիչներին բացահայտել միաժամանակ քաղաքային կյանքի և բնությամբ շրջապատված լինելու բոլոր առավելությունները: Rutsog Invest-ը հարուստ փորձ ունի մշակութային ժառանգության պահպանման գործում և զգուշորեն է մոտենում պատմական շենքերի և թաղամասերի ճարտարապետական առանձնահատկություններին ՝ դրանք լրացնելով ժամանակակից նորարարություններով: Համաշխարհային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանին մոտ լինելը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր նախագծի անվանման ընտրության հարցում։ Բնական լանդշաֆտը և Երևանի կենտրոնական փողոցների դասավորվածությունը մեծ ազդեցություն են ունեցել նախագծի արտաքին տեսքի վրա։
Այս նախագիծը Երևանի կենտրոնի նոր ճարտարապետական հսկան է, որը տեսանելի կլինի բոլոր կողմերից։ Ընդարձակ տեռասաներից և պատշգամբներից բացվող տեսարան դեպի Արարատ լեռը, սեփական ափ Հրազդանի կիրճում, անմիջական մուտք դեպի մանկական երկաթուղի և մանկական այգի (այժմ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ շինարարության համար), երկու լողավազան, ֆիթնես կենտրոն, Սպա, խաղահրապարակ և 5 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի․ այս ամբողջը Parajanov Club House-ի բնակչի ամենօրյա տարրերն են։ Խելացի տան նորարարական համակարգերը, 24-ժամյա կոնսյերժը և անվտանգության ծառայությունները, անհպում մուտքային համակարգերը կապահովեն հարմարավետություն, ամբողջական անվտանգություն և գաղտնիություն: Ողջունելով հյուրերին` Rutsog Invest հոլդինգի հիմնադիր և նախագահ Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ Parajanov Club House-ն ամբողջ աշխարհի մարդկանց կյանքի բարձր չափանիշներին համապատասխանող հարմարավետ, անվտանգ և մասնավոր պայմանների սպասելիքների իրականացումն է։ Հոգատար վերաբերմունք Երևանի ճարտարապետական ավանդույթներին, նրա մեծ վարպետներին, միահյուսում ազգայինի և համաշխարհային լավագույն փորձի ներդրում և տեխնոլոգիական տարրեր՝ հենց այս հատկանիշներն են, որ նախագիծը դարձնում են ոչ միայն պրեմիում, այլև բացառիկ, նշել է նա։
Միջոցառումը գրավել է բազմաթիվ հայտնի մարդկանց ուշադրությունը՝ պետական, մշակույթի և արվեստի գործիչների: Շնորհանդեսի ընթացքում հյուրերը ծանոթացել են համալիրի առանձնահատկություններին և առավելություններին, բացառիկ առաջարկներին։ Քլաբ հաուսի բնակարանների վաճառքը կսկսվի շուտով։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |