Բաքվում Իսրայելի հետ գործակցությամբ Կիբերանվտանգության կենտրոն է բացվել

Բաքվում Իսրայելի հետ գործակցությամբ Կիբերանվտանգության կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net - Բաքվում Իսրայելի հետ համագործակցությամբ Կիբերանվտանգության կենտրոն է բացվել: Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը մարտի 31-ին այցելել է կենտրոն, հայտնում է Haqqin.az-ը։

«Այցելեցի Կիբերանվտանգության կենտրոն, որը բացվել է Բաքվում Ադրբեջանի թվային տեխնոլոգիաների նախարարության և Իսրայելի առաջատար Technion տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ»,-նշել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Դեսպանը հավելել է, որ կենտրոնը մասնագետներ կպատրաստի իսրայելյան լավագույն փորձի կիրառմամբ։

Մի քանի օր առաջ բացվել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը, արարողությանը մասնակցել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վերջինիս ընդունել են տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի նախագահն ու վարչապետը։

Ընթերցեք նաև․ Haaretz. Իսրայելյան բազայից սպառազինությամբ 92 չվերթ է եղել դեպի Բաքու

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---