Զինծառայողներին կարգելվի սմարթֆոնից օգտվել․ Կարգապահական տույժի նոր տեսակ կսահմանվի![]() 3 ապրիլի 2023 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողներին կարգելվի ծառայության կրման ցանկացած վայրում սմարթֆոններից օգտվելը, բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով կարգապահական իրավախախտումների տեսակները լրացվում են 2 հոդվածով՝ զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը և գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելը։ Նախագծով վարժական հավաքների և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կարգապահական տույժի նոր տեսակ է սահմանվում՝ ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում 5-30 %-ով՝ 1-3 ամսով։ Օրենքով կսահմանվի նաև առանց վերադասի ՀՀ սահմաններից դուրս գալու արգելքը։ Նախագծերի փաթեթը կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |