Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը կմասնակցի «Իրանի նախագահի գավաթ» մրցաշարին

PanARMENIAN.Net - Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը կմասնակցի «Իրանի նախագահի գավաթ» միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա մայիսի 9-15-ը Իրանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Կարեն Գրիգորյանը, «Իրանի նախագահի գավաթին» Հայաստանը մասնակցում է առաջին անգամ:



«Մեր հավաքականն Իրան կժամանի մայիսի 8-ին: Այդ մրցաշարը մեզ համար առաջինն է: Ինչպես գիտեք` մենք դեռ ամսվա սկզբին պետք է մասնակցեինք այլ իրանական մրցաշարի` «Տավթան տուրի», բայց ֆինանսական ճգնաժամի պատճառով շատ խմբեր հրաժարվել են մասնակցությունից, եւ մրցաշարը չկայացավ: Իսկ «Իրանի նախագահի գավաթը» շատ բարձր հեղինակություն կունենա եւ գրանցվել է Հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրում»,- նշել է Գրիգորյանը:



«Իրանի նախագահի գավաթին» մարզիչ Արմեն Գեզալյանի գլխավորությամբ Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ, այդ թվում` Սերգեյ Սարկիսովը, Էդգար Գեւորգյանը, Գեւորգ Առաքելյանը, Դավիթ Մկրտչյանը, Արման Խառատյանը եւ Արման Մելիքյանը: Հեծանվորդների հայկական պատվիրակության կազմում կմեկնեն նաեւ բժիշկ եւ մեխանիկ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---