Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է Toon Expo 2023 ցուցահանդեսը 3 ապրիլի 2023 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ucom ընկերության տեխնիկական աջակցությամբ կայացել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը Հայաստանում։ Արդեն երկրորդ տարին է՝ այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների առաջարկներին, որոնք ներկայացնում են կառուցապատման, ճարտարապետության ու նախագծման, վերանորոգման, ինտերիեր և էքստերիեր դիզայնի, անվտանգության համակարգերի, արևային էներգիայի մատակարարման և այլ հարակից ոլորտները։ Ցուցահանդեսին մասնակցել են ընկերություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և Գերմանիայից։ «Ucom-ի տեխնիկական թիմն ապահովել է անխափան և գերարագ ինտերնետ կապ Wi-Fi ցանցի միջոցով, որից օգտվել են ցուցահանդեսի բազմահազար այցելուներն ու հարյուրից ավելի մասնակիցները», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ «Ցուցահանդեսն այս տարի շատ ավելի հագեցած էր, թե՛ մասնակից բիզնեսների մասշտաբներով, և թե՛ այցելությունների ծավալով, ուստի մեզ համար շատ կարևոր էր «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը և տեխնիկական հատվածի անխափան իրագործումը «Յուքոմ» ՓԲԸ-ի կողմից», - ասել է Toon Expo 2023 ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերության՝ Big Projects-ի հիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը։ Նախորդ տարի Toon Expo 2022-ի ցուցահանդեսի շրջանակներում ամրագրվել է ավելի քան 1000 բնակարան, իսկ երեք օրվա ընթացքում 20 հազար այցելու ծանոթացել է 150-ից ավելի մասնակից բիզնեսների առաջարկներին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |