Ադրբեջանցիների սադրանքի հետևանքով Ստեփանակերտի ԲԿ տեղափոխված կանայք դուրս են գրվել![]() 5 ապրիլի 2023 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին ադրբեջանցիների սադրանքի հետևանքով Ստեփանակերտի ԲԿ տեղափոխված կանայք դուրս են գրվել։ «Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և ապրիլի 5-ին բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից»,-հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում: Ապրիլի 4-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացի (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել էր ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն։ Ապրիլի 4-ին ռուս խաղաղապահները Գորիսից փորձել են Արցախ տեղափոխել 27 արցախցու (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա, Շուշիի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիներն արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը, թեև եղել է վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության։ Միջադեպի պատճառով արցախցի 4 կնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Ռուս խաղաղապահներն ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը և նշված քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |