Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ ներդրած ավանդի համար

PanARMENIAN.Net - Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ ներդրած ավանդի համար: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՀՀ նախագահը բավականությամբ է նշել, որ «Ռուսաստան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կատարած այցից հետո պարզվեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն ամուր եւ անփոփոխ է: «Այն կայանում է նրանում, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հիման վրա»,- ավելացրել է Հայաստանի նախագահը: «Ես ուրախ եմ, որ Հարավային Կովկասում հայտնվել է եւս մեկ երկիր, որը վստահորեն Ռուսաստանն անվանում է իր ռազմավարական գործընկեր»,- ասել է Սարգսյանը: «Դա նշանակում է, որ Ռուսաստանի դերը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում աճում է»,- ընդգծել է Հայաստանի ղեկավարը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---