Ադրբեջանն արտաքսում է Իրանի դեսպանատան աշխատակիցներին 6 ապրիլի 2023 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակից կարտաքսվի՝ նրանք հայտարարվել են «անցանկալի անձինք»։ Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ և դժգոհություն հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի հանդեպ «Թեհրանի սադրիչ գործունեության կապակցությամբ», հայտնում է Haqqin.az-ը։ Դեսպանին տեղեկացրել են նաև, որ Իրանի դեսպանատան 4 աշխատակից պետք է լքի Ադրբեջանը 48 ժամվա ընթացքում։ Նրանք «անցանկալի անձ են» հայտարարվել «դիվանագիտական կարգավիճակին և Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար»։ Վերջին օրերին Բաքվում ձերբակալություններ են եղել՝ «Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով»։ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը չի գործում՝ աշխատակիցներից մեկի սպանությունից հետո։ Իրանում դժգոհ են Ադրբեջանի հարաբերությունների սերտացումից Իսրայելի հետ, որի վերաբերյալ հայտարարություններ են հնչել իշխանության տարբեր ներկայացուցիչներից։ Իրանի խորհրդարանը դատապարտել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |