«Դաշնակցությունը» դատապարտում է Հայաստանի եւ Թուրքիայի կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը

PanARMENIAN.Net - ՀՅ «Դաշնակցության» տարածած փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել միայն Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները վերականգնելու դեպքում: Մերձեցման առաջին քայլերից պետք է լինի Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացնելը եւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելը: «Այդ սկզբունքների կողմնակիցը լինելով` մենք անընդունելի եւ քննադատության արժանի ենք համարում ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջեւ ստորագրված հայտարարությունը»,- ասվում է հաղորդագրությունում: Արտահայտելով իր անհանգստությունը` կապված բանակցային գործընթացում բացասական միտումների հետ, որոնք Հայաստանի ներքաղաքական ընթացքը փոփոխությունների են ենթարկում, «Դաշնակցության» կուսակցական ղեկավարությունը մոտ ժամանակներս կքննարկի կոալիցիայում իր մասնակցության նպատակահարմարությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---