ՀՀ-ն կմասնակցի ԱՄՆ նախաձեռնած Defender 23 միջազգային զորավարժությանը 6 ապրիլի 2023 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի Եվրոպայում կայանալիք Defender 23 զորավարժությանը, որն անցկացվում է ԱՄՆ նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակյալ Սաբրինա Սինգհը։ Զորավարժությունները կմեկնարկեն ապրիլի 22-ին և կանցնեն Եվրոպայի 10 երկրում։ Ամերիկյան կողմից կմասնակցի ԱՄՆ մոտ 9000 զինծառայող և մոտ 17,000 զինծառայող եվրոպական դաշնակից և գործընկեր 26 երկրից։ Բացի ԱՄՆ-ից և Հայաստանից, զորավարժություններին կմասնակցեն նաև զինվորականներ Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից: «Այդ ամենամյա զորավաժությունները, որոնք տևում են գրեթե 2 ամիս, նպատակ ունեն ցուցադրելու ԱՄՆ զինված ուժերի՝ արագորեն զորք և տեխնիկա տեղակայելու կարողությունը և օպերատիվ համատեղելիությունը եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ»,-ասել է Սինգհը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |