ԲԴԽ․ Կարեն Անդրեասյանը չի պատրաստվում հեռանալ պաշտոնից

ԲԴԽ․ Կարեն Անդրեասյանը չի պատրաստվում հեռանալ պաշտոնից

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհուրդը, անդրադառնալով խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին լուրերին, հայտարարել է, որ վերջինս չի պատրաստվում հեռանալ պաշտոնից։ Այդ մասին հայտարարություն է տարածել ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

Նշվում է, որ ապրիլի 6-ին կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ, առանձին անհատներ փորձում են «սուտ տեղեկություններ տարածել (նաև իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից»:

«Վստահաբար, բոլոր տեղյակ և վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել ապրիլի 6-ին կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա: Այսինքն ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է, որ դատավորները կորցնեն վերջին ամիսներին աստիճանաբար վերականգնվող հավատը: Հավատը դատական համակարգում բարեփոխումների և դրական զարգացումների նկատմամբ:

Ուզում եմ վստահաբար տեղեկացնել, որ պարոն Անդրեասյանը չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից և անկատար թողնել հրապարակայնորեն ներկայացրած բոլոր այն ծրագրերը, որոնք կնվազեցնեն դատավորների գերծանրաբեռնվածությունը, կբարելավեն դատավորների կենսապայմանները, կվերացնեն դատական ուշացումները և բոլոր հակաիրավական դրսևորումները՛,-ասվում է նրա հայտարարության մեջ։

Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է ընտրվել 2022-ի հոկտեմբերի 7-ին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---