ՔԿ. «Նոր Զովքը» վերականգնել է պետությունից թաքցված հարկերից 2 մլրդ դրամը![]() 7 ապրիլի 2023 - 12:02 AMT PanARMENIAN.Net - «Նոր Զովքը» վերականգնել է պետությունից թաքցված հարկային պարտավորություններից 2 մլրդ դրամը։ Ընկերության սեփականատիրոջ, տնօրենի և գլխավոր հաշվապահի խափանման միջոցը փոխվել է՝ կալանքը փոխարինվել է բացակայելու արգելքով, հայտնում է Քննչական կոմիտեն։ Շարունակվում է «Նոր Զովք» ՍՊԸ կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթով նախաքննությունը։ Փաստական տվյալներ էին ստացվել, որ ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա.Ա.-ն ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ.Ա.-ի և գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ-ի սեփականատիրոջ օժանդակությամբ «Նոր Զովք» խանութների ցանցում ներդրել են թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգին համակցված առևտրային ծրագիր։ Դրա օգնությամբ 2019-2023թթ. ընթացքում «Նոր Զովք» ընկերության փաստացի իրացման շրջանառությունից հարկային մարմին ներկայացված նշված ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկ-հաշվետվություններում պակաս է ցույց տրվել իրացման շրջանառությունը, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 4,127,611,164 դրամ հարկ: Նախաքննության ընթացքում «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա.Ա.-ին, ընկերության տնօրեն Ռ.Ա.-ին, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերոնշյալ ՍՊԸ սեփականատեր Վ.Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Նոր Զովքի» սեփականատեր Ա.Ա.-ն, ընկերության տնօրեն Ռ.Ա.-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ն ընդունել են դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը և ընկերության կողմից հարկային մարմնին ներկայացված ճշտված հաշվետվությունների արդյունքում պետական բյուջե է վճարվել 2 մլրդ դրամ։ Հաշվի առնելով, որ նման պայմաններում քրեական վարույթով մեղադրյալների օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել նվազ խիստ խափանման միջոցի կիրառմամբ՝ նշված 3 անձանց նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխվել է և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |