Երեւանի ու Անկարայի միջեւ համաձայնեցված փաստաթղթի տեսքով ճանապարհային քարտեզ գոյություն չունի23 ապրիլի 2009 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական համաձայնության մասին ունեցած տեղեկատվությունը բավական անորոշ բնույթ ունի: Կարելի է ենթադրել, որ այդ համատեղ հայտարարությունն իզուր չի հայտնվել ապրիլի 24-ի` Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին, PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարեց Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը:Նրա խոսքերով, հայտարարությունը, հավանաբար, հաստատումն է այն բանի, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանում են նորմալ հունով, «սակայն ակնառու է նաեւ այն, որ ոչ բոլոր վիճելի հարցերն են ստացել վերջնական որոշում»: «Այն, որ ԱՄՆ-ը շտապեց ողջունել այդ հայտարարությունը, նույնպես դժվար թե պատահականություն էր: Այժմ կարելի է համարյա հարյուրտոկոսանոց համոզվածությամբ խոսել այն մասին, որ ապրիլի 24-ին Բարակ Օբաման «ցեղասպանություն» բառը չի արտասանի, քանզի դա չանելու հիանալի պատճառ կա: Ցանկացած կտրուկ շարժում կարող է քանդել այդքան հաջողակ բանակցային գործընթացը»,- կարծում է ռուս փորձագետը: Ինչ վերաբերում է հայտարարված ճանապարհային քարտեզին, ապա, Արեշեւի կարծիքով, դժվար թե այն գոյություն ունի փաստաթղթի տեսքով` համաձայնեցված ե'ւ Երեւանի, ե'ւ Անկարայի կողմից ամենաբարձր մակարդակում: «Իսկ դա, անկասկած, անհրաժեշտ է անել, եթե մենք խոսում ենք երկկողմանի հարաբերությունների կարգավորման մասին: Առանցքային հարց է համարվում հայ-թուրքական հարաբերությունների նորմավորման եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը քննարկել որպես խնդիրներ, որոնց միջեւ չպետք է գոյություն ունենա սերտ կապ: Հակառակ դեպքում դժվար թե ընդհանրապես հնարավոր լինի խոսել առաջընթացի մասին»,- ընդգծել է Անդրեյ Արեշեւը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |