Չավուշօղլու․ Կողմ ենք ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը![]() 7 ապրիլի 2023 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։ Այդ մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Մենք հանդես ենք գալիս երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին։ Կշարունակենք խորհրդակցություններն այդ հարցի շուրջ, այդ թվում նաև Ռուսաստանի հետ»,-ասել է Չավուշօղլուն։ Մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Թալիշում հայտարարել է, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։ Ալիևը նաև ասել է, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի»։ «Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |