Լավրով․ ՌԴ-ն ակնկալում է, որ արտատարածաշրջանային ուժերը չեն խանգարի կարգավորման գործընթացներին Անդրկովկասում![]() 7 ապրիլի 2023 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ակնկալում է, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Հարավային Կովկասում կարգավորման գործընթացներին։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում։ «Մենք հուսով ենք, որ որոշ արտատարածաշրջանային խաղացողներ չեն խանգարի կարգավորման գործընթացներին Անդրկովկասում, կուղղորդեն կողմերին եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների խստիվ կատարմանը»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախարարն ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունները հիմք են հանդիսանում աշխատանքը շարունակելու համար։ Լավրովը նաև ասել է, որ ՌԴ-ն կողմ է տարածաշրջանների երկրների համագործակցության խորացմանը և ողջունում է ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Ողջունում ենք մեր աջակցությամբ սկսված ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունում ենք տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակման ջանքերը, և, անշուշտ, Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը»,-ասել է Լավրովը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Թուրքիան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |