ՀՀ-ում շուտով Yandex.hub կբացվի![]() 7 ապրիլի 2023 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է Yandex.hub բացել։ Այդ մասին ասվել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Yandex ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ կապերի պատասխանատու Պավել Դեմիդովի հանդիպմանը։ Նախարարը կարևորել է ընկերության գործունեության ընդլայնումը Հայաստանում, որը ներկայումս ներառում է տաքսիի, սննդի ծառայություններ, գործում է նաև ընկերության գրասենյակը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտին, ներդրումների իրականացմանը, սպասարկման կենտրոնների բացմանը, կրթական նախագծերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանում ամսական Yandex-ի տարբեր ծառայություններից օգտվում է մոտ 700,000 մարդ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան Yandex.Market-ի մուտքի և հայկական արտադրանքը Yandex.Lavka-ում ներկայացնելու հնարավորությանը։: Գլխամասային Yandex N.V. ընկերությունը գրանցված է Նիդերլանդներում։ Ընկերության փոխադրումների ուղղությունն ունի Yango միջազգային բրենդը, որն իրականացնում է տաքսիով փոխադրումներ և մթերքի արագ առաքում մի քանի երկրներում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |