Փաշինյանն ու ԱՄՆ առևտրի դեպարտամենտի փոխքարտուղարն անդրադարձել են առևտրի, ներդրումների, էներգետիկայի ոլորտում գործակցության խորացմանը

Փաշինյանն ու ԱՄՆ առևտրի դեպարտամենտի փոխքարտուղարն անդրադարձել են առևտրի, ներդրումների, էներգետիկայի ոլորտում գործակցության խորացմանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությունը Երևանում հանդիպմանն անդրադարձել են առևտրի, ներդրումների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը:

Վարչապետը ողջունել է ԱՄՆ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շուրջ ակտիվ երկխոսության ու համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դինամիկ զարգացման բնույթ և անհրաժեշտ համարել տնտեսական փոխգործակցության հետևողական խորացմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Արուն Վենկատարամանն արդյունավետ է գնահատել Երևանում անցկացված Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը և շեշտել Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը՝ երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ բնագավառում փոխգործակցության խթանման հարցում:

ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանը Հայաստան է ժամանել ապրիլի 6-ին երկօրյա այցով։

 Ուշագրավ
---