Հայաստանի վարչապետը համաշխարհային տնտեսության կայունացում է կանխատեսում 2010-ին23 ապրիլի 2009 - 20:36 AMT PanARMENIAN.Net - 2009-ը Հայաստանի համար շատ դժվար տարի է լինելու, հինգշաբթի օրը կայացած կառավարական նիստին հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այս տարին, հատկապես երկրորդ եռամսյակը դժվար է լինելու մեզ համար»,- ասել է նա:Ինչպես նշել է վարչապետը, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն հրապարակել է պաշտոնական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ ակնհայտ են տնտեսական աճի տեմպերի իջեցումները: Համաշխարհային տնտեսության ցուցանիշները կրկին վերանայվել եւ հրապարակվել են ՀԲ, ՄՓՀ կողմից եւ վկայում են իրադրության վատթարացման մասին: «Եթե 2008թ. չորրորդ եռամսյակում սպասվում էր տնտեսական անկման վերջին փուլը, ապա պարզվեց, որ փաստորեն 2009թ. ընթացքում համաշխարհային տնտեսությանն անկումը շարունակվելու է»,- ասել է ան: Սարգսյանն ավելացրել է, որ նոր կանխատեսումների համաձայն, 2009թ. վերջին ակնկալվում են տնտեսության կայունացման միտումներ, եւ միայն 2010թ. համաշխարհային տնտեսությունը կթեւակոխի կայունացման փուլը: Հայաստանի ՆՀԱ ծավալը 2009թ. հունվար-մարտ ամիսներին կրճատվեց 6,1%-ով` ի համեմատ 2008թ. նույն շրջանի հետ եւ կազմել է 465,5 մլրդ դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |